Փետրվարի 28-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեց 9 հարց:
1. Գյուղատնտեսական հողերի համար նորմատիվային գների սահմանում,
2.Պահուստային ֆոնդի օգտագործման նորմատիվների հաստատում,
3.Նինոծմինդայի մունցիպալիտետի քաղաքապետարանի պետական ծառայողների աշխատավարձային դրույքների և ռանգերի /աստիճանների/ հաստատում,
4.2018թ. տեղական բյուջեի մասնակի փոփոխում
5.Քաղաքապետարանին կից նոր վերահսկողական ծառայության կանոնադրության հաստատում,
6.Քաղաքապետարանի կանոնադրության մասնակի փոփոխում
7.Մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացման ծառայության կանոնադրության մասնակի փոփոխում
8.Նոր կանոնադրությունը հիմք համարելով Սակրեբուլոյի 2012թ. դեկտեմբերի 26-ի թիվ 25 որոշման 2-րդ կետի անվավեր ճանաչում, որը վերաբերում է Վահան Տերյանի տուն-թանգարանին,
9.Սակրեբուլոյի խմբակցությունների ղեկավարների տեղակալների հաստիքների հաստատում:
Սակրեբուլոյի պատգամավորները բոլոր 9 հարցերի առնչությամբ կողմ քվեարկեցին:
Գարուշ Արզումանյան