Մարտի 8-ի նախօրեին բազմազավակ մայրերը ստացան նվերներ

Մարտի 8-ի նախօրեին բազմազավակ մայրերը ստացան նվերներ

Կանանց միջազգային օրվա նախօրեին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում կայացավ հանդիպում բազմազավակ մայրերի հետ: Հանդիպմանը մասնակցում էին 6-ից 12 երեխա ունեցող մայրերը:

Քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը իր խոսքում նշեց, որ ներկա գտնվող մայրերը իսկական հերոսներ են, իրենց օջախի կրակը անմար պահողները:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ևս հանդես եկավ շնորհավորական խոսքով` ցանկանալով մայրերին առողջություն, հոգեկան բարություն և բարօրություն:

Հանդիպման ավարտին բազմազավակ մայրերին տրվեցին նվերներ:
Նինոծմինդայի մունիվիպալիտետում ապրում են 6-12 երեխաներ ունեցող 8 ընտանիք:

Մանրամասները լսեք սեռային հավասարության և տուրիզմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանի հետ մեր զրույցում.

Բորիս Ղարսլյան