Ակցիա՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Ակցիա՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Մարտի 8-ին ”PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստներն անցկացրին ակցիա` նվիրված Կանանց միջազգային օրվան:

Նրանք քաղաքի կենտրոն.էին դուրս եկել գունավոր փուչիկներով և շնորհավորական պաստառներով:

Նախ կենտրոնի ակտիվիստները այցելեցին Շտապ օգնության կին աշխատակիցներին և նրանց նվիրեցին փուչիկներ, իսկ քաղաքի կենտրոնում անցորդներին բաժանում էին խորհրդանշական փոքրիկ նվերներ տոնի առթիվ:

Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

1910թ.–ին կանանց միջազգային օրը նշվում է Նյու Յորքի Կարնեգի սրահում՝ ավելի քան 3000 կանանց մասնակցությամբ: Դժվար է գերագնահատել կոմունիստական շարժման ակտիվիստ Կլարա Ցետկինի ավանդը՝ մարտի 8-ը կանանց օր հռչակելու գործընթացում: Հատկապես նա 2-րդ միջազգային կանանց համաժողովի ժամանակ առաջադրեց այն միտքը,որ Կանանց օրը անհրաժեշտ է նշել միջազգային մասշտաբով:

Ակցիայի մանրամասները դիտեք ֆոտոշարքում.

Գարուշ Արզումանյան