
Նոր Խուլգումո գյուղի (Տամբովկա) գյուղի բնակիչ Գրիշա Մուրադյանը արձագանքել էր Նոր ռադիոյի հրապարակած տեղեկությանը առ այն, որ Տամբովկա գյուղ տանող ճանապարհը բաց է: Գրիշան ռադիոկայանի ՛՛Օдноклассники՛՛ էջին էր ուղարկել մի շարք լուսանկարներ, որտեղից երևում են, որ Տամբովկայի գյուղամիջյան ճանապարհներում երթևեկությունը ուղղակի կաթվածահար եղած վիճակում է: Լուսանկարներում երևում է, որ տեղ-տեղ առկա են 1,5-2 մետր բարձրություն ունեցող ձյան հաստ շերտեր, որոնք փակել են ճանապարհները: