Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ թափուր աշխատատեղերի համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 24-ն է:
Թափուր աշխատատեղերի մասին արդեն հրապարակված է հանրային ծառայողների հաստիքի համար թափուր աշխատատեղերի մասին վեբկայքում:
Թափուր աշխատատեղերը վերաբերում են քաղաքապետարանին կից վերահսկողության նոր ծառայության ղեկավարի /աշխատավարձը 1500 լարի/, քաղաքապետարանին կից պետական գնումների ծառայության նոր ղեկավարի /աշխատավարձը 1500 լարի/, պետական գնումների ծառայության կրտսեր մասնագետի թափուր հաստիքին /աշխատավարձը 650 լարի/:
Թափուր աշխատատեղերին հավակնող թեկնածուներից պահանջվում են՝ բարձրագույն կրթություն, 2 տարվա աշխատանքային փորձ, համակարգչային ծրագրերի և պետական լեզվի իմացություն:
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ առաջին փուլում ընդունվում են փաստաթղթերը, իսկ երկրորդ փուլում անցկացվում է հարցազրույց, որի արդյունքում կկայացվի վերջնական որոշում:
Մանրամասների մասին զրրուցեցինք քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանի հետ.
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան