Հիշատակի երթ՝ նվիրված Քառօրյա պատերազմի տարելիցին

Հիշատակի երթ՝ նվիրված Քառօրյա պատերազմի տարելիցին

Նինոծմինդա քաղաքի կրթամշակությաին երիտասարդական կենտրոնի աշխատակիցներն ու սաները երթ կատարեցին ի հիշատակ ղարաբաղյան քառօրյա պատերազմի զոհերի և ծաղիկներ խոնարհեցին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Երթի մասնակիցների թվում էին Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոոսյանը և երիտասարդներ Ախալքալաքից:

Մասնակիցներից մի քանիսը հանդես եկան հիշատակի ոգեկոչման ելույթներով:
Մասնակիցները երթից հետո վերադարձան Մշակույթի կենտրոն և դիտեցին կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Քառօրյա պատերազմին:

Քառօրյա պատերազմը մեկնարկեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ապրիլի 5-ի ժամը 12․00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների թիվը ըստ տարբեր տվյալների հասել է 120-ի:

Նյութի մանրամասները լսեք ստորև.


Անահիտ Զալալյան