Փարվանա գյուղում խոտի դեզ է հրդեհվել

Փարվանա գյուղում խոտի դեզ  է  հրդեհվել

Փետրվարի 7-ին Փարվանա գյուղում հրդեհվել է Արտակ Շիրոյանին պատկանող 320 հակ (тюк) խոտի դեզը:

Հրդեհը բռնկվել է ժամը 16:00-ի սահմաններում: Հրդեհի բռնկման պատճառը կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է եղել: Այն բանից հետո, երբ տան բակում կրակ են վառել, կրակի բոցերը տարածվել են դեզի վրա:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի հրշեջ ջոկատը մեկնել է հրդեհի վայր և մարել կրակը: Սակայն մնացած խոտը այլևս պիտանի չէ որպես անասնակեր:

Գարուշ Արզումանյան