35-ից բարձր կանայք Նինոծմինդայի հիվանդանոցում կարող են անցնել կրծքագեղձի անվճար ստուգում

35-ից բարձր կանայք Նինոծմինդայի հիվանդանոցում կարող են անցնել կրծքագեղձի անվճար ստուգում

Ապրիլի 20-ին ժամը 12:00-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց են այցելելու մի խումբ մամոգրաֆներ (կրծքագեղձերի հետազոտման մասնագետ) և բժիշկ-մամոգրաֆ: 35 տարեկանից բարձր կանայք Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում կարող են անցնել մամոգրաֆիկ անվճար ստուգում և ստանալ խորհրդատվություն:

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով՝ սա լավ հնարավորություն է մեր մունիցիպալիտետի կանանց համար, որպեսզի անցնել անվճար հետազոտություն և ավելի վաղ հայտնաբերել արդյոք առկա է հիվանդություն, թե ոչ, որպեսզի բուժումը հետագայում ավելի արդյունավետ լինի:

Մանրամասների մասին մեզ հայտնեց Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեն:


Անահիտ Զալալյան