Քննարկվեցին տեղի կանանց խնդիրները

Քննարկվեցին տեղի կանանց խնդիրները

Ապրիլի 30-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում ՛՛Կանանց տեղեկատվական կենտրոնի՛՛ և տեղական ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Ամբողջ Վրաստանի տարածքում, համաձայն փոփոխված օրենքի, 2016թ. ապրիլ ամսին ստեղծվեցին գենդերային խորհուրդներ: Հանդիպման նպատակն էր առաջին հերթին օգնել մունիցիպալիտետներում ստեղծել գենդերային խորհուրդներ և խորհուրդ տալ, որ այդ խորհուրդների մեջ ընդգրկվեն մեկական անդամներ ոչկառավարական կազմակերպություններից: Հանդիպմանը խոսվեց նաև այդ խորհուրդների կառուցվածքի մասին և տեղական մակարդակում գենդերային քաղաքականության հարցերի մասին:

Ինչպես նշեց Մայա Կուպրավա Շարվաշիձեն, հանդիպումը կարևոր էր և շատ հետաքրքիր: Նմանատիպ հանդիպումներ իրականացվում են ՛՛Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)նախագծի շրջանակներում և հովանավորչությամբ: Հանդիպումներ են նախատեսվում նաև Վրաստանի մնացած շրջաններում մինչև հոկտեմբեր ամիս:

Անահիտ Զալալյան