Վրաստանի և ՀՀ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և ՀՀ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը՝ հղում կատարելով President.am կայքին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: