Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

Այսօր՝ մայիսի 7-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը:

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։

Մեկ դար առաջ հեռուստատեսությունն ու ռադիոն հրաշք էին համարվում, սակայն այսօր դրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասնիկները, որոնց շնորհիվ տեղեկություններ ենք ստանում, տեղեկանում ենք այն ամենի մասին, ինչև մեզ հետաքրքրում է, երաժշտություն ենք լսում և պարզապես հաճելի ժամանակ անցկացնում: Այսօր արդեն հնարավոր է ռադիո լսել ամենուրեք՝ տանը, դրսում, մեքենայում:

Արդյո՞ք մեր համաքաղաքացիները լսում են ռադիո եւ ինչն է նրանց գրավում Նինոծմինդայի համայնքային ռադիոյի եթերում: Նրանց պատասխանները բազմազան էին։

Հարցումը լսեք ստորև.

Բորիս Ղարսլյան