Փոքր Գոնդուրայի եկեղեցու մեջ փոս է հայտնաբերվել (տեսանյութ)

Փոքր Գոնդուրայի եկեղեցու մեջ փոս է հայտնաբերվել (տեսանյութ)

Փոքր Գոնդուրա գյուղի Սուրբ Ղևոնդ եկեղեցին վերանորոգելու ժամանակ շինարարները եկեղեցու ներսում հայտնաբերել են մեծ փոս:

Քարով կառուցված փոսը գտնվում է եկեղեցու կենտրոնական հատվածում: Փոսի շառավիղը կազմում է 2,5 մետր, իսկ խորությունը՝ 2,7 մետր:

Գյուղի բնակիչ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ հնարավոր է այդ փոսը նախկինում կամ ծառայել է որպես թաքստոց թշնամու հարձակումներից, կամ էլ որպես պահեստ: Մի քանի տարի առաջ Փոքր Գոնդուրայի նախկին բնակիչներից մեկը, ով այժմ ապրում է Էջմիածին քաղաքում, երազ է տեսել, որ Սուրբ Ղևոնդ եկեղեցու տակ խաչքար է գտնվում: Գյուղի բնակիչները այնուհետև գտել էին այդ խաչքարը և տեղադրել եկեղեցու մոտ:

Սուրբ Ղևոնդ եկեղեցին կառուցվել է 1863-1868թթ.: Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել էր պահեստի և մինչ օրս չէր վերանորոգվել:

Գարուշ Արզումանյան