Նինոծմինդայում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին

Նինոծմինդայում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին

Մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ միասին Թբիլիսիից կուղևորվեն Սամցխե-Ջավախք: Կարճատև կանգառներ են լինելու Ծալկա շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա և Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նինոծմինդա քաղաքում Հայաստանի վարչապետը «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի հետ: