Վերջին երկու ամիսների ընթացքում Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց են դիմել հիվանդներ, ում մոտ առկա են եղել սուր բրոնխիտ, պնևմոնիա և սննդային թունավորում:
Հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով` վերջին մեկ ամսվա մեջ գրեթե ամեն օր հիվանդանոց են դիմել սննդային թունավորման դեպքերով մարդիկ:
Ըստ նրա` սուր շնչառական հիվանդություններով հիվանդանալու դեպքերի հաճախակիացման պատճառը եղանակային պայմանները ու ցածր իմունիտետն են:
Տնօրենը տեղեկացնում է, 0-ից 5 տարեկան երեխաների, ում մոտ առկա է ջերմություն, բուժզննումն ու հետազոտությունը իրականացվում է անվճար:
Այն անձինք, ում մոտ առկա է հարբուխ, գյուղական բժշկի կողմից նրանց հետազոտությունը ևս իրականացվում է անվճար:
Մնացած դեպքերում հիվանդները պետք է վճարում կատարեն պետական ծրագրով` 36 բազային փաթեթեի պայմանների համաձայն: Հիվանդը իր անձնական տվյալները համակարգչում մուտքագրելու դեպքում, տեղեկանում է, թե ինչքան գումար պետք է վճարի համապատասխան բուժզննումն անցնելու համար:
Անահիտ Զալալյան