«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» կորցրել է մեծամասնությունը Ազգային ժողովում

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» կորցրել է մեծամասնությունը Ազգային ժողովում

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» Հայաստանի ազգային ժողովում կորցրել է մեծամասնությունը: Լրատվությունն այս մասին տարածում է News.am լրատվականը:

Հանրապետականների խմբակցությունը այսօր լքել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրա խոսքերով նա հեռանում է խմբակցությունից և շարունակում է խորհրդարանում աշխատել որպես անկախ պատգամավոր: Այսպիսով, Ալեքսանյանը իշխանափոխությունից հետո թվով վեցերրորդ պատգամավորն է, որը լքում է Հանրապետական կուսակցության շարքերը:

Ընդիմություն անցած «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» այս պահին 105 տեղանոց խորհրդարանում ունի 52 մանդատ:

Ինչպես գրում է հայկական մամուլը, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան պատկանում է հանրապետությունում գործող բազմաթիվ խոշոր արտադրամասեր, այդ թվում «Երևան Սիթի» խանութների ցանցը: