Նորակոչիկների ևս մեկ խումբ մեկնեց բժշկական ստուգման

Նորակոչիկների ևս մեկ խումբ մեկնեց բժշկական ստուգման

Հունիսի 7-ին գարնանային վերջին զորակոչի շրջանակներում 11 նորակոչիկներ մեկնեցին Թբիլիսի՝ բժշկական ստուգում անցնելու:

Նորակոչիկներին ուղեկցելու էին եկել նրանց ծնողները, հարազատները և մտերիմ ընկերները: Նորակոչիկներից մեկի պապի խոսքով՝ կարևորը այն է, որ նրանք ծառայեն խաղաղ պայմաններում և առողջ վերադառնան տուն: Բժկական ստուգումն անցնելուց հետո նորակոչիկները կանցնեն ծառայության Վրաստանի Պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Այն զորակոչիկները, ովքեր խուսափում են ներկայանալ զինվորական կոմիսարիատ և հրաժարվում են ծառայություն անցնելուց, նրանք պատասխանատվության կենթարկվեն դատարանի կողմից:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ.