Ղալաչայի տարածքում կառուցվում է տաղավար

Ղալաչայի տարածքում կառուցվում է տաղավար

Արդեն մի քանի օր է Նինոծմինդա քաղաքի Ղալաչա կոչվող սրբատեղիի հարակից տարածքում ընթանում են տաղավարի կառուցման աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են Խոջաբեկ թաղամասի մի շարք երիտասարդների համատեղ ջանքերով. նրանցից ոմանք օգնում են ֆինանսապես, ոմանք ֆիզիկապես՝ ներգրավված լինելով շինաշխատանքերում:

Տաղավարը իրենից ներկայացնելու է փակ շինություն՝ 30 քառակուսի մետր մակերեսով, որտեղ տեղավորվելու են 25 հոգի:
Տաղավարի կառուցման նախաձեռնողները նշում են, որ իրենց առաջ խնդիր են դրել ստեղծել մի վայր, որը հարմար կլինի բնակիչների հանգստի և ժամանցի համար:

Մեզ հետ զրույցում Վաղինակ Արզումանյանը նշեց, որ առաջին տաղավարի կառուցմանը հետևելու է երկրորդի կառուցումը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Հովհանննես և Արթուր Գորոյան եղբայրների շնորհիվ Ղալաչայի տարածքում կազմակերպվեց ծառատունկ, որի շրջանակներում տնկվեցին 70 տնկիներ: Անցյալ տարի էլ Թորգոմ Մղդեսյանի ջանքերով նշված վայրում անցկացվեց ջրագիծ և տեղադրվեց ցայտաղբյուր:

Մանրամասները լսեք նյութում.