Նինոծմինդացիները արյուն են հանձնում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար

Նինոծմինդացիները արյուն են հանձնում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար

Հունիսի 20-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում Արյան բանկի և Թբիլիսիում գտնվող Իաշվիլիի անվան հիվանդանոցի աշխատակիցները անցակցնում են ակցիա, որի շրջանակներում իրականացվում է քաղաքացիների կողմից արյան հանձնում կամավոր հիմունքով:

Ակցիայի նպատակն է օգնել լեյկեմիայով /սակավարյունություն/ հիվանդ երեխաներին, ովքեր բուժում են ստանում Իաշվիլիի անվան հիվանդանոցում:

Ակցիային մինչև այժմ մասնակցել են հիմնականում Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոնի աշխատակիցներն ու դպրոցների ուսուցիչները:
Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի բժիշկ Թամարա Կոնտելիայի խոսքով ակցիան շարունակվելու է մինչև ժամը 18:00-ն և ակնկալում են, որ ընդհանուր առմամբ ակցիայի մասնակիցների թիվը կհասնի 200-ի:

Մանրամասներ է հաղորդում Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի բժիշկ Թամարա Կոնտելիան.


Գարուշ Արզումանյան