՛՛Վայրի ստեպղին՛՛ կոչվող բույսը տարեցտարի ավելի շատ վնաս է պատճառում Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին:
Բնակիչները բողոքում են, որ հողամասերը գրավվել են վայրի ստեպղինի կողմից, ինչը թույլ չի տալիս իրականացնել խոտհնձի աշխատանքները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի դաշտերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այս բույսին:
Այս բույսը հայտնի է նաև մեկ այլ վնասակար հատկությամբ: Հայտնի է, որ այս բույսի հյութը հպվելով մարդու մաշկին, այրվածք է առաջացնում, այն էլ ոչ թեթև այտուցով, այլ առաջացնում է երրորդ աստիճանի խորը այրվածք: Հայտնի են նաև դեպքեր, երբ մանկահասակ երեխաների մոտ այս բույսով այրվելու դեպքերը մանկահասակ երեխաների մոտ ավարտվել է մահվան ելքով:
Գյուղատնտես Կլիմենտ Վարդանյանի խոսքով՝ վայրի ստեպղինը Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտնվել է անցյալ դարի 70-ական թթ., երբ գյուղատնտեսական հիմնարկությունները այս բուսատեսակը մշակել է որպես սիլոսային մշակաբույս: Այնուհետև դադարեցվել է դրա մշակումը, քանի որ դրա դառնահամության պատճառով անասունները չեն կերել այն:
Գարուշ Արզումանյան