
Դիլիֆ գյուղի բնակիչները բողոքում են էլեկտրասյուների անմխիթար վիճակից:
“Էլեկտրասյուները շարքից դուրս են եկել, և այնպես է ստացվել, որ փոխանակ սյուները պահեն հաղորդալարերը, հաղորդալարերը թույլ չեն տալիս, որպեսզի սյուները տապալվեն գետնին: Ստեղծված իրավիճակում շատ հաճախ էլեկտրաանջատումներ են տեղի ունենում գյուղում: Խնդրին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում՛՛,- նշում են Դիլիֆի բնակիչները:
NOR ռադիոն խնդրի առնչությամբ դիմեց ՛՛Էներգո Պրո Ջորջիա՛՛ ընկերությանը, որտեղ պատասխանեցին, որ Դիլիֆում շատ աշխատանք է տարվել, մասնավորապես փոխվել են 3 ցածր լարման և 4 բարձր լարման էլեկտրահաղորդիչ սյուներ:
Անահիտ Զալալյան