Ավտովթար Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում

Ավտովթար  Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում

Հուլիսի 30-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Renault Megane մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չնկատելով դիմացից եկող Niva-ին, փորձել է վազանց կատարել և բախվել է վերջինիս:

Renault Megane մակնիշի ավտոմեքենայում գտնվող Թուրքիայի 3 քաղաքացիները և Niva-ի ուղևորները չեն տուժել ավտովթարից: Երկու մեքենաներն էլ կրել են զգալի վնաս:

Թուրքիայի քաղաքացու Renault Megane մակնիշի ավտոմեքենան


Niva մակնիշի ավտոմեքենան