Օցոստոսի 1-ին Աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչները ազգային փոքրամասնություն հանդիսացող բնակիչներին ծանոթացրին սոցիալական և առողջապահական ծրագրերին:
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի սոցիալական սպասարկման հասարակական կենտրոնի ղեկավար Լուիզա Իոսելիանին ներկայացրեց առողջապահության նախարարության ծրագրերի մասին, որոնցից են` պլանային սպասարկում, շտապ ամբուլատոր ծառայություն, ստացիոնար բուժծառայություն:
Հիվանդը պլանային սպասարկումից կարող է օգտվել միայն տեղի հիվանդանոցում:
Իսկ շտապ և ստացիոնար բուժսպասարկումից հիվանդը կարող է օգտվել ամբողջ Վրաստանի այն բուժհաստատություններում, որտեղ գործում է բժշկական ապահովագրություն: Կան նաև Սամցխե-Ջավախքում գործող ծրագրեր, որոնցից են մոր և մանկան առողջությանը, դիալեզի և թոքերի փոխպատվաստմանը վերաբերող ծրագրեր:
Սոցիալական ծրագրերի մասին ներկայացրեց Աշխատանքի, առողջապավության և սոցիալական ապահովության նախարարության ապահովագրական գործակալության գլխավոր մասնագետ Սոֆո Պապլակաձեն:
Այդ ծրագրերից են պետության կողմից իրականացվող ճգնաժամային, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց վերականգնողական և բազմազավակ անապահով երեխաների սոցիալական ապահովության ծրագրերը:
Նախարարության ներկայացուցիչները ներկայացրին նաև կենսաթոշակային հարցերին վերաբերող տեղեկատվություն:
Վրաստանում կանանց կենսաթոշակային տարիքը սկսվում է 60-ից, իսկ տղամարդկանցը` 65 տարեկանից: Կենսաթոշակ ստանալու իրավունքից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր վերջին 10 տարին ապրել են Վրաստանում: Բարձրլեռնային տարածաշրջաններում ապրող բնակիչները ստանում են սահմանված կրթաթոշակից 20 տոկոս ավելի:
Մանրամասները լսեք նյութում.