Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը ոչ վաղ անցյալում խոստացել էր Թորիա գյուղի բնակիչներին լուծել 500 հեկտար մակերեսով հողատարածքը, որը վարձակալության էր վերցրել Վանիկ Նիկողոսյանը: Հիշեցնենք, որ վարձակալության ժամկետը արդեն լրացել է:
Գյուղի բնակիչների խոսքով, Նիկողոսյանը փոխանակ հողերը վերադարձներ գյուղացիներին, 30 հեկտար մակերեսով հողատարածքը քաղել և խոտը վաճառել է:
Բացի այդ, Թորիա գյուղի բնակիչները բողոքում են նաև, որ Կախեթիից եկած ֆերմերները Թորիա գյուղի արոտավայրերում արածեցնում են իրենց անասուններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բնակիչները այս խնդրի առնչությամբ դիմել էին տեղի ոստիկանությանը:
Բնակիչները բողոքում են, որ առանց այն էլ իրենց գյուղում արոտավայրերը սակավ են, կողմնակի խոչընդոտների պատճառով գնալով դժվարանում է անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելը:
Ներկայումս Թորիա գյուղի արոտավայրերի հարցով զբաղվում է դատախազությունը, նաև նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այս ձգձգված հարցով:
Մանրամասների մասին զրուցեցինք Թորիայի բնակիչներից մեկի հետ.
Գարուշ Արզումանյան