Հանդիպում Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնում

Հանդիպում Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնում

Օգոստոսի 15-ին Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնում կայացավ հանդիպում կենտրոնի աշխատակիցների և մունցիպալիտետի բժիշկների միջև:

Հանդիպման թեման աղիքային հիվանդություններն են, որոնք վերջերս մեծ տարածում են ստացել Հեշտիա գյուղում։

Ինչպես իր խոսքում նշեց Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանը, օգոստոսի 9-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց է դիմել 4-ամյա մի երեխա Հեշտիա գյուղից։ Քիչ անց Տիգրան Եղոյանին է զանգահարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և նշել, որ Առողջապահության նախարարությունը հաղորդում է աղիքային վարակների մասին։

Անմիջապես կազմվել է փորձագիտական խումբ՝ սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի, փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանի և Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի և Հեշտիայի գյուղական համայնքի սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի և Հեշտիա գյուղի բուժաշխատողների գլխավորությամբ։ Նշված անձինք քայլելով գյուղամիջով աղիքային վարակների մասին տեղեկություններ են հավաքել։

Նշված խումբը գյուղում աշխատել է 5 օր շարունակ։

Բնակիչների մի մասն էլ կարծում է, թե աղիքային վարակների պատճառը անորակ խմելու ջուրն է։ Պարենային սննդամթերքի պաշտպանության հարցերով գործակալությունը Թբիլիսի լաբորատորր ստուգման է ուղարկել որոշ սննդամթերքների նմուշներ։ Մեզ տեղեկացրին, որ լաբորատոր ստուգման արդյունքները պատրաստ կլինեն շաբաթվա վերջին։


Հանրային առողջապահության կենտրոնի հեռախոսահամարը, որին բնակիչները կարող են զանգահարել աղիքային վարակվածության դեպքերի առնչությամբ

Տիգրան Եղոյանի խոսքով՝ վերջին 4 օրերի ընթացքում աղիքային վարակվածության դեպքերի շուրջ ահազանգ չի ստացվել։

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի հետ․

Անահիտ Զալալյան