
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի բնակիչներն արդեն 3 օր է զրկված են խմելու ջրից:
Բնակիչները նշում են, որ վթարը տեղի է ունեցել Դիլիֆ գյուղի մոտ, որտեղ գտնվում է ջրամբարը:
Ղուլալիսի բնակիչները սեփական ջանքերով իրականացնում են վերականգնողական աշխատանքներ: Սակայն մինչ այժմ նրանց չի հաջողվում վերականգնել ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացանք Ջրամատակարարող ընկերության աշխատակիցներից, նրանք տեղյակ չեն եղել վթարի մասին, չնայած որ այս ջրագիծը չի գտնվում իրենց ընկերության հաշվեկշռի վրա: