Ազատության փողոցում մեքենան բախվել է ծառին

Ազատության փողոցում մեքենան բախվել է ծառին

Սեպտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով ինքնակառավարումը նախ բախվել է ճանապարհի մայթեզրին, ապա՝ ծառին:
Վարորդի հետ միասին մեքենայում է գտնվել նաև հղի կին, ում հասցրել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց:


Ջարդված մայթեզրն ու ծառը
Բարեբախտաբար հղի կնոջ մոտ բժիշկները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: