Հայտնաբերվել են Սամեբա գյուղից գողացված 16 կովերից 14-ը

Հայտնաբերվել են Սամեբա գյուղից գողացված  16 կովերից 14-ը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ տաք հետքերով հայտնաբերվել են Սամեբա գյուղից գողացված 16 կովերից 14-ը:

Ներկայումս տարվում է հետաքննություն գողությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ժդանովական գյուղի բնակիչների խոսքով՝ կովերը գտնվել են Ծալկայի և Դմանիսիի մունիցիպալիտետների մոտակայքում:

Գողության առնչությամբ քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի Բ ենթակետով, 3-րդ մասի Ա ենթակետով և 4-րդ մասի Բ ենթակետով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի գիշերը Ժդանովական գյուղի բնակիչ Արսեն Թումասյանի անասնագոմից գողացել են 16 կով: Սա առաջին գողության դեպքը չէ, որ գողություն է կատարվում Արսեն Թումասյանի անասնագոմից: Նախորդ գողությունը կատարվել էր 2016թ. սեպտեմբերի 16-ին, երբ կրկին գողացել էին 16 կով, որոնք այդպես էլ չէին գտնվել:

Գարուշ Արզումանյան