Հոկտեմբերի 23-ին նշվում է Գյուղի կանանց միջազգային օրը

Հոկտեմբերի 23-ին նշվում է Գյուղի  կանանց միջազգային  օրը

Հոկտեմբերի 23-ին նշվում է Գյուղի կանանց միջազգային օրը:

Ջավախքում կանայք տնային տնտեսության մեջ մեծ դերակատարություն ունեն:
Ջավախքցի կանանց ուսերին է դրված նաև երեխաների և ծերերի խնամքը:

Տոնի առնչությամբ Կանանց սենյակի աշխատակիցները այցելեցին Հեշտիա գյուղ, շնորհավորեցին տարբեր հաստատություններում աշխատող և տանը գտնվող կանանց և հանձնեցին փոքրիկ նվերներ:

Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը նշում է որպես Գյուղի կանանց միջազգային օր` ի նշան նրանց նկատմամբ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղի կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման:
Փաստերը վկայում են այն մասին, որ աշխարհում մոտ 1,6 մլրդ գյուղաբնակ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Աճեցվող գյուղմթերքների կեսից ավելին արտադրվում են նրանց աշխատանքի շնորհիվ:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Գենդերային հավասարության և տուրիզմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանի հետ.

Բորիս Ղարսլյան