Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդիպումը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների  հանդիպումը  Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Հոկտեմբերի 22-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Թբիլիսիում հանդիպում ունեցան նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Հանդիպումը անցկացվում էր ՛՛Բազմազգ Վրաստան՛՛ հասարակական շարժման ՛՛Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների քաղաքացիական հասարակության զարգացում՛՛ նախագծի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Նախագահի թեկնածուն իր ելույթի սկզբում նշեց, որ ցանկանում է դառնալ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը:

Հիշեցնենք՝ «Բազմազգ Վրաստան»-ի նախաձեռնությամբ սա արդեն երրորդ հանդիպումն էր: Ավելի վաղ էթնիկ փոքրամասնությունների համար կազմակերպվել էին հանդիպումներ Դավիթ Բաքրաձեի և Շալվա Նաթելաշվիլիի հետ: Հանդիպումները շարունակվում են: