Հրդեհ Ճավճավաձե փողոցում

Հրդեհ Ճավճավաձե փողոցում

Հոկտեմբերի 24-ին, 22:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի 6 հասցեի բնակիչ Վանիկ Մարդոյանի տան լոգասենյակում հրդեհ էր բռնկվել: Հրդեհից այրվել էր լոգասենյակի պլաստիկե առաստաղը:

Լոգասենյակը

Նախնական վարկածով հրդեհի առաջացման պատճառը էլեկտրահաղորդալարի կարճ միացումն է եղել:

Հրշեջ մեքենան դեպքի վայրում

Մինչ Հրշեջ ծառայության աշխատակիցների գալը կրակը օգնել էին մարել հարևանությամբ ապրող բնակիչները:

Գարուշ Արզումանյան