Գանձա գյուղի բնակիչները կենսաթոշակը չեն կարող տեղում ստանալ

Գանձա գյուղի բնակիչները կենսաթոշակը չեն կարող տեղում  ստանալ

Գանձա գյուղի բնակիչները արդեն տևական ժամանակ է չեն կարող գյուղում կենսաթոշակ ստանալ: Կենսաթոշակ ստանալու և կոմունալ վճարումներ կատարելու համար բնակիչները ստիպված են լինում հասնել մոտակա Փոկա գյուղ կամ Նինոծմինդա քաղաք:

Նախկինում գյուղում գործում էր Լիբերթի բանկի մասնաճյուղը, որտեղ բնակիչները կատարում էին վճարումները և ստանում կենսաթոշակ: Բնակիչները բողոքում են, որ Փոկա կամ Նինոծմինդա քաղաք հասնելը լրացուցիչ ծախս է պահանջում:

Բանն այն է, որ նախկինում Լիբերթի բանկի հետ գործող ծրագիրը, որի շրջանակներում աշխատել է Գանձա գյուղի գործակալը, այժմ այլևս չի գործում:


Անահիտ Զալալյան