Անվճար հետազոտում Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում

Անվճար հետազոտում Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում

Նոյեմբերի 6-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում անցկացվեց քաղցկեղի սկրինինգ:

Սկրինինգը իրականացվում է պետական ծրագրի շրջանակներում: Ստուգումներն անցկացվում են անվճար Վրաստանի տարբեր շրջաններում:

Սամցխե-Ջավախքում ստուգումներն անցկացվելու են 5 օրվա ժամկետով: Նոյեմբերի 6-ին մինչև ժամը 5-ը ստուգումներն անցկացվելու են Նինոծմինդա քաղաքի շրջանային հիվանդանոցում: Նոյեմբերի 7-8-ը Ախալքալաքում, նոյեմբերի 9-ին Ադիգենիում և նոյեմբերի 10-ին Ասպինձայում: Մասնագետները ժամանել են Թբիլիսիի հունական ՛՛Հիպոկրատ՛՛ կլինիկայից:
Ստուգման պատասխանները պատրաստ կլինեն մեկ ամսից: Պատասխանները կուղարկվեն Նինոծմինդայի հիվանդանոց, իսկ հիվանդանոցն էլ իր հերթին կուղարկի դրանք հասցեներով:

Իրականացվում են կրծքագեղձերի, արգանդի վզիկի, բարակ աղիների, պրոստատիտի հետազոտություններ:

Անահիտ Զալալյան