Անզգուշությունը հրդեհի պատճառ է դարձել Փոքր Գոնդուրա գյուղում

Անզգուշությունը հրդեհի պատճառ է դարձել Փոքր Գոնդուրա գյուղում

Փոքր Գոնդուրա գյուղում կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով հրդեհ է բռնկվել բնակիչ Միսակ Նազարյանի պահեստասրահի տանիքում:

Հրդեհն առաջինը նկատել են հարևանները և տեղյակ են պահել տանտիրոջն ու զանգահարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի հակահրդեհային ծառայություն:

Հակահրդեհային ծառայության աշխատակիցները և Փոքր Գոնդուրայի բնակիչները փորձում են մարել կրակը

Պահեստասրահի շենքում գտնվել է կարտոֆիլ և վառելանյութ: Հակահրդեհային ծառայության աշխատակիցներին և Փոքր Գոնդուրայի բնակիչներին հաջողվել է տեղայնացնել և մարել կրակը:

Հակահրդեհային ծառայության աշխատակիցները չեզոքացնում են կրակի օջախը

Գարուշ Արզումանյան