Նախագահի կարգավիճակում առաջին այցը Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրում է եվրոպական երկրներ

Նախագահի կարգավիճակում առաջին այցը Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրում է եվրոպական երկրներ

Վրաստանի նախագահի կարգավիճակում Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրում է իր առաջին այցը կատարել եվրոպական երկրներ,-այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին ասել է այսօր, կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, նա մեկնելու է Բրյուսել, Բեռլին և Փարիզ:

«Ոչ մեկ չպետք է զարգանա, որ իմ առաջին այցը լինելու է Եվրոպա, կոնկրետ՝ Բրյուսել, Բեռլին, Փարիզ և Բալտյան երկրներ: Այն երկիր, որի կին նախագահը ինձ առաջինն է շնորհավորել նախագահ ընտրվելու առթիվ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «վրացական երազանքի» կողմից աջակցություն ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ստացել է ընտրողներիո ձայների 59,52 տոկոսը, որը ընդհանուր առմամբ 1 147 627 ձայն է:

www.1tv.ge