Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի բնակիչները դժգոհում են, որ կրկին գնալով շատացել են փողոցային շները:
Նրանք թափառում են տների մոտակայքով սնունդ գտնելու ակնկալիքով: Թափառող շների խնդիրը հատկապես հուզում է դպրոցահասակ երեխաների ծնողներին: Բնակիչները նշում են, որ թափառող շները գնալով արագ բազմանում ու շատանում են:
Բնակիչները նշում են, որ հաճախ են թափառող շները հարձակվում երեխաների վրա, երեկոյան նույնիսկ մեծահասակների համար է վտանգավոր դուրս գալ փողոց: NOR ռադիոն բազմիցս արձագանքել է բնակիչների բողոքին և բարձրաձայնել այս խնդիրը: Այս հարցը լուծելու նպատակով 2019թ. Սամցխե-Ջավախքում կստեղծվի շների ապաստան:
Գարուշ Արզումանյան