Հանդիպում մունիցիպալիտետի տարբեր ոլորտներում աշխատող կանանց հետ
Դեկտեմբերի 25-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում տեղի ունեցավ հանդիպում տարբեր մասնագիտությունների կանանց և ղեկավարության ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը մասնավորապես ներկա էին մանկավարժներ, հացթուխեր, նկարչուհիներ, դերձակներ, վարսավիրներ, լրագրողներ, ձեռագործ աշխատողներ, ոստիկաններ և բժիշկներ:
Կանանց սենյակի ղեկավար Գայանե Սերոբյանը իր խոսքում շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը և կարևորելով նրանց գործունեությունը և կատարած աշխատանքը մեր հասարակության համար:
Հանդիպմանը ներկա Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանման բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանն էլ իր խոսքում կարևորեց տնային տնտեսուհիների դերը՝ նշելով որ ամենադժվար գործերից մեկն է իր ուսերին կրել նման մեծ հոգսը:
Հանդիպմանը ներկա կանանց տրվեցին նաև նվերներ:
Անահիտ Զալալյան