Դեկտեմբերի 26-ին Ախալքալաքում անցկացվեց կլոր սեղան “Որքան շատ է տեղեկատվությունը բռնության մասին, այնքան ավելի հեշտ է պայքարել դրա դեմ” խորագրով նախագծի շրջանակներում :
Սա վերոնշյալ նախագծի այս տարվա եզրափակիչ հանդիպումն էր, որը ֆինանսավորվում է Կանանց հիմնադրամի կողմից: Նախագիծը գործում էր 7 ամիս: Հանդիպմանը հրավիրված էին դպրոցների տնօրեններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, մանկավարժներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց, թե ինչ է իրենից ներկայացնում բռնությունը, ինչ վտանգ են իրենցից ներկայացնում վաղաժամ ամուսնությունները:
Նախագծի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ և թրենինգներ գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում:
Նախագծի նպատակն է կանխել բռնության դեպքերը, կանանց շրջանում մեծացնել իրազեկվածությունը, որպեսզի նրանք կարողանան պայքարել բռնության դեմ:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց ՛՛Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի՛՛ ոչկառավարական կազմակերպության նախագահ Նազելի Դեմիրճյանը: