Ողջ երկրի մասշտաբով, ճանապարհներին տրանսպորտի տեղաշարժը չընդհատվող ռեժիմով վերահսկում են պարեկային ոստիկանության անձակազմերը,- այս մասին տեղեկություն է տարածում պարեկային ոստիկանության դեպարտամենտը:
Գերատեսչության տեղեկությամբ, պարեկային և քրեական ոստկանության, ինչպես նաև փրկարարկան ծառայության աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում ուղևորներին կօգնեն և կապահովեն նրանց տեղափոխումն անվտանգ վայր:
«Սահմանափակումներ կան հետևյալ ուղղություններով.
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում առատ ձյան պատճառով կա ձնահյուսի վտանգ, որի պատճառով արգելվել բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը և նույն պատճառով դեռևս չի հաջողվում սկսել մաքրման աշխատանքներ: Թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել էր հունվարի 8-ի երեկոյան ժամերին, իսկ կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելվել էր հունվարի 4-ից:
Նույն ճանապարհի Փասանաուրի-Գուդաուրի (Փոստա) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը Մլեթա-Գուդաուրի (Փոստա) հատվածում թույլատրելի է միայն հակասահող շղթաների կիրառմամբ: Երկու և ավելի առաջատար կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Մինչև Գուդաուրի ճանապարհին մաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմում:
Ձնահյուսի վտանգի պատճառով, տեղաշարժն արգելված է նաև ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլիի ավտոճանապարհի կմ173-կմ186 (Կալա-Ուշգուլի) հատվածում: Ձնահյուսի վտանգի ռեժիմը չեղարկելուց առաջ այս հատվածներում չի հաջողվում իրականացնել մաքրման աշխատանքներ: Ձյան և մերկասառույցի պատճառով, ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Լասդիլիի ավտոճանապարհի կմ70-կմ173 (Խաիշի-Կալա) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունը կմ30-կմ90 (Ջվարի-Դիզի) հատվածում ազատ է: Նույն ճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:
Բարդ օդերևութաբաական պայմանների (ձնաբուք և ձնակույտի) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Բարդ օդերևութաբանական պայմանների (ուժեղ քամի, ձնակույտ, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիլի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի կմ110-կմ146 (Փարավանի-Նինոծմինդա) հատվածում և Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ90-կմ112 (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում երթևեկությունն արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար, իսկ միջազգային նշանակության Ախլաքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում և Ախալքալաք-Կարծախ ճանապարհի կմ33 Կիրովական-Գումբուրդո ավտոճանապարհի կմ1-կմ10.1 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: Այս ճանապարհներին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ»,- նշված է պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությունում: