Վրաստանում կենսաթոշակային կուտակային համակարգը գործելու է հունվարի 1-ից:
Ըստ մշակված համակարգի, տարեկան 24 հազար լարիից պակաս եկամուտ ունեցողների աշխատավարձի 6% -ը կփոխանցվի քաղաքացու կենսաթոշակային հաշվին, որից 2% -ը կվճարի ինքը` անհատը, 2% -ը `գործատուն և ևս 2% -ը պետությունը: Տարեկան աշխատավարձի դեպքում 24 – 60 հազար լարիից , պետությունը կփոխանցի ընդամենը 1%:
Կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր կգործի այն քաղաքացիների համար , ում 40 տարին դեռ չի լրացել: 40-ից բարձր տարիքային խմբի մարդիք ընտրության հնարավորություն ունեն:
Վերոնշյալ թեմայի շուրջ NOR ռադիոն անցկացրել է հարցում մեր բնակիչների հետ: Հարցման արդյունքում լսեցինք և դրական և բացասական կարծիքներ:
«Եթե ամեն ինչ լավ ընթացք ունենա, ապա սա շատ լավ քայլ է: Թոշակի անցնելուց հետո թոշակառուն կստանա բարձր թոշակ: Բայց քանի որ այս համակարգը մեր երկրւմ չի գործում, մենք չգիտենք ինչ կստացվի: Լավ կլիներ եթե թոշակ ստանայինք աշխատանքային փորձի հիման վրա» ,- նշում են բնակիչները:
Եթե գործի այս համակարգը, ապա թոշակառուն կարող է վստահ լինել վաղվա օրվա համար և ապահովված լինի ծերության ժամանակ: