«Աջակցություն գյուղերին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի համար ստացել է մոտ 222 000 լարի գումար:
Երկու տարվա ընդմիջումից հետո «Աջակցություն գյուղերին» ծրագիրը նորից կգործի: Գումարի բաշխումը, ինչպես նախկինում, պետք է իրականացվի ըստ բնակչության թվաքանակի:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքերով, հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 18-ին, գյուղացիները պետք է ընտրեն եւ առաջարկեն այն աշխատանքները, որոնք հիմնականում կարեւոր են գյուղերի համար:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերը որոշված են և դրանք են՝ խմելու և ոռոգման ջրի, ջրահեռացման համակարգերի կարգավորում, ճանապարհների և կամուրջների բարեկարգում, արտաքին լուսավորություն, դպրոցի հարակից տարածքների, մշակութային կենտրոնների, սպորտային ենթակառուցվածքների, հրապարակների և պուրակների կառուցում/ բարեկարգում:
Եթե գյուղում ապրում է մինչեւ 200 մարդ, ապա այս գյուղի համար նախատեսված է 5000 լարի, մինչեւ 400 մարդ `6000 լարի, մինչեւ 1000 հոգու դեպքում հատկացվում է 8000 լարի: Եթե բնակչությունն ավելի քան 1000 մարդ է, ապա հատկացվում է 10,000 լարի:
Գյուղերում հանդիպումները կսկսվեն հունվարի 18-ից եւ կկայանան մինչեւ ամսվա վերջ, իսկ մարտից ընտրվելու են ծրագրեր, որոնք կներկայացնեն բնակիչներին:
Այս մասին մանրամասն տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից: