
Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է:Տոնի հետ կապված Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանը փակցրել է Վրաստանի պետական դրոշները:
Տոնի հետ կապված Վրաստանի տոնակատարությունների պետական խորհուրդը երկրի քաղաքացիներին կոչ է անում պետական դրոշը տեղադրել տների տանիքներին, կամ փակցնել լուսամուտների ու ավտոմեքենաների վրա: Խորհուրդը նաև ընդգծում է, որ դրոշը պետք չէ վերագրել միայն պետական հաստատություններին, քաղաքական կուսակցություններին կամ բողոքի ակցիաներին:
Ազատության փողոց, քաղաք Նինոծմինդա :
Ազգային դրոշի օրը հիմնականում ազգային տոնակատարություն է: Ազգային դրոշը պատկանում է եւ պատվավոր խորհրդանիշ է յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի համար:
Գարուշ Արզումանյան