ՆԳՆ-ն հետաքննում է Նինոծմինդա-Սաթխա ճանապարհի վթարը

ՆԳՆ-ն հետաքննում է Նինոծմինդա-Սաթխա ճանապարհի վթարը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել 4 մեքենաների վթարի փաստով:

Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» :

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ժամը 13: 30-ի սահմաններում Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին տեղի էր ունեցել վթար, երկու NIVA եւ երկու OPEL մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ:

Վթարի արդյունքում հինգ հոգի վիրավորվել են, եւ տեղափոխվել հիվանդանոց: