
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի ռուսական դպրոցը, կառուցված 1903 թ. գրող Լ. Տոլստոյի միջոցներով, ստացավ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ:
Այս կարգավիճակը տրվել է 2018 թվականի դեկտեմբերի 20-ին `Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Պաատա Գափրինդաշվիլիի համապատասխան հրամանագրով:
Գորելովկա գյուղի թիվ 1 դպրոցի տնօրեն Տատյանա Կարեւոյի խոսքերով, այս կարգավիճակը պարտավորեցնում է ավելի պատասխանատու լինել եւ պահպանել նախնիների մշակութային ժառանգությունը:
Հիշեցնենք, որ 2018 թ. Գորելովկա գյուղի ռուսական դպրոցը նշեց հիմնադրման 115-ամյակը:
Խորհրդային տարիների ընթացքում դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 450-ի: Ներկայումս դպրոցն ունի 39 աշակերտ:
Մանրամասները լսեք դպրոցի տնօրեն Տատյանա Կարեւոյի հետ մեր զրույցում: