Զուգդիդիում 41-ամյա տղամարդը մահացել է H1N1 (խոզի գրիպ) վիրուսից առաջացած բարդություններից:
Շտապ օգնության ծառայությունը տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հունվարի 10-ին: Բժիշկների գնահատմամբ, նրա մոտ աշխտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժին, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Այս պահի դրությամբ, Զուգդիդիում գրիպի վիրուսից բուժվում է ևս 26 մարդ: Նրանցից մեկը միացված է արհեստական շնչառական ապարատին:
Վրաստանում վերջին ամիսների ընթացքում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասնում է 18-ի:
Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն, այս պահին երկրի բուժհաստատություններում բուժվում է 800 մարդ, նրանցից 42-ի վիճակը ծանր է․ նրանք վերակենդանացման բաժնում են:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով գրիպի վիրուսի նվազման միտում կա, 100 000 բնակչի հաշվով 253 դեպք է գրանցված: 48