Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական գործընթացի վերսկսման հետ կապված ուսումնական հաստատություններին խորհրդատվություններ է տվել:
Նախարարությունը կոչ է արել մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը ախտահանման աշխատանքներ իրականացնել։
«Վիրուսի տարածումը կասեցնելու նպատակով կոչ ենք անում նաև ուսումնական գործընթացը վերականգնելուց հետո պահպանել մաքրությունը: Խորհուրդ ենք տալիս համապատասխան հեղուկներով մաքրել նստատեղերը սեղանները, դպրոցական ողջ կահույքը»,- ասված է հայտարարությունում:
Ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 21-ին։ Հիշեցնենք՝ գրիպի վիրուսից խուսափելու համար արձակուրդները երկարացնելու վերաբերյալ որոշումը ԿԳ նախարարության կողմից կայացվել էր 2 շաբաթ առաջ։