
Հայաստանի կառավարությունը ֆինանսավորելու է ուռուցքաբանական վիրահատությունները: Ինչպես հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարը, բոլոր վիրահատությունները ֆինանսավորվելու են պետության կողմից, սակայն միայն այն կլինիկաներում, որոնք կընտրի առողջապահության նախարարությունը:
Արսեն Թորոսյանի խոսքերով, հատուկ այդ նպատակով, Հայաստանի բյուջեից տրամադրվելու է գումար: ՈՒռուցքաբանական ոլորտի համար տրամադրվելու է 1,27 մլրդ. եվրո:
«Այս գումարի զգալի մասը օգտագործվելու է վիրահատությունների ֆինանսավորման համար: Պետությունը ֆինանսավորելու է նաև ճառագայթային թերապիան»,-հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարը:1tv.ge