Առողջապահության նախարարության պատասխանը Շտապ օգնության ուշացման մասին

Առողջապահության նախարարության պատասխանը Շտապ օգնության ուշացման մասին

Առողջապահության նախարարությունից ստացանք շտապ օգնության ուշացման մասին մեր նամակի պատասխանը:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչը զանգահարել
էր 112-ին եւ շտապ օգնություն կանչել, վերջինիս ուշանալու եւ հետաձգվելու պատճառով բնակիչը կանչից հրաժարվել էր :

Շտապ օգնության ուշացման պատճառը պարզելու համար NOR ռադիոն գրավոր դիմել էր Առողջապահության նախարարությանը, որի պատասխանը ստացանք երեկ :

Նամակում մասնավորապես նշվում է.
« Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան շտապ օգնության երկու բրիգադներ: Ինչ վերաբերվում է կանչին, որը գրանցվել էր կենտրոնի էլեկտրոնային ծրագրի մեջ դեկտեմբերի 19-ին, ժամը 17.55-ին, այդ պահին շտապօգնության մի բրիգադը գտնվում էր Ժդանովական գյուղում, իսկ երկրորդը՝ Հեշտիա գյուղում : Հետեւաբար, զանգողը տեղյակ էր, որ հնարավոր է, կանչը հետաձգվի: Համապատասխանաբար, ժամը 18.55-ին Գորելովկայի կանչի մասին տեղյակ է պահվել մոտակա ազատ բրիգադին: Ժամը 19:01-ին կանչի հեղինակը կրկին զանգահարել է 112-ին եւ հրաժրվել կանչից: Կանչի հեղինակը նշել է, որ հիվանդի վիճակը բարելավվել է, եւ շտապ օգնության կարիքը չկա: Դրա հիման վրա զանգը չեղյալ է հայտարարվել կենտրոնի կողմից: Հավելյալ տեղեկացնենք, որ այս շրջանում սպասարկումն իրականացվում է բարձր մակարդակի վրա, երկու շտապօգնության մեքենաները աշխատում են համապատասխան սարքավորումներով եւ հագեցած դեղորայքով: Զանգերին անմիջապես արձագանքում են: Միայն այն դեպքում, երբ բրիգադը ազատ չէ, զրույցը երկարացվում է եւ անհրաժեշտության դեպքում հիվանդի վիճակը հստակեցվում է կենտրոնի հերթապահ բժշկի համապատասխան խորհրդատվությամբ»: