Հրդեհ քարի վերամշակման արտադրամասում

Հրդեհ քարի վերամշակման արտադրամասում

Հունվարի 25-ին, ժամը 20:20-ին Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի վրա գործող քարի վերամշակման արտադրամասում, բռնկվել է հրդեհ: Արտադամասը պատկանում է Վ.Ա-ին: Հրդեհի հետեւանքով այրվել են պլաստիկ պատերը եւ հատակը , շարքից դուրս է եկել քարի վրա փորագրող հատուկ համակարգիչը:

Հրդեհի բռնկման պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել:

Նինոծմինդայի հակահրդեհային բրիգադին հաջողվել է հանգցնել կրակը, սակայն հրդեհի պատճառած վնասը ակնհայտ է եւ զգալի: