Ուսանողներիը հանդիպեցին «Լիվինգստոն» ընկերության ղեկավարի հետ

Ուսանողներիը հանդիպեցին «Լիվինգստոն» ընկերության ղեկավարի հետ

2019 թվականի հունվարի 27-ին, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ.» նախագծի շրջանակներում կայացավ հանդիպում «Լիվինգստոն» ընկերության բջջային հավելվածների դեպարտամենտի ղեկավար Միրիան Խոմերիկի հետ:

Միրիան Խոմերիկին ուսանողների հետ զրուցել է հավելվածի ստեղծման գործընթացի մասին՝ ստեղծման գաղափարից մինչ դրա ավարտը: Նրանք քննարկել են հետևյալ թեմաները. Գնահատում և բյուջետավորում, ծրագրում, զարգացում և հանձնում:

Պարոն Խոմերիկին խաղերի միջոցով մասնակիցներին առավել հստակ կերպով ցույց է տվել նախագծի ստեղծման փուլերը և գործընթացը: Մասնակիցները հանդիպման ավարտին կիսվել են իրենց գաղափարների հետ և որոշել դրանք իրականացնել վերոնշյալ նախագծի շրջանակներում:

Հեղինակ NOR ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյան