Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 27-ին նշում է Սուրբ Նինոյի` Վրաստանի լուսավորչի հիշատակի օրը:
Նինոծմինդայում ևս նշվեց Նինոոբան: Տոնի առթիվ հանդիսավոր պատարագ մատուցվեց , իսկ այնուհետև Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անունը կրող մանկատան սրահում տեղի ունեցավ համերգ, որին երգով և պարով հանդես եկան մանկատան երեխաները:
Վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Նինոյի տոնը նշում է տարին երկու անգամ: Հունիսի 1-ին նշվում է նրա Վրաստան գալու օրը և հունվարի 27-ին` նրա մահվան օրը:
Ըստ քրոնիկների Սուրբ Նինոն ծնվել է մոտ 280 թվականին Կապադովկիաում (այժմյան Թուրքիայում): Նրա հայրը Զեվուլունը Սբ. Գեորգի եղբայրն էր, մայրը Սուսաննան մայրը, Երուսաղեմի պատրիարքի քույրը :
Եկեղեցու վկայությամբ, Սուրբ Նինոն Վրաստան է եկել 4-րդ դարում, Միրիան թագավորի թագավորության ժամանակաշրջանում: Նրա հետ է կապված Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարելը: Նինոոբան նշվում է տարին երկու անգամ, հունիսի 1-ին և հունվարի 27-ին: